5 Մայիսի 2005, 564 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1580 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1564.1 հեկտարը, որից` 79 հեկտար վարելահող, 4 հեկտար խոտհարք, 367 հեկտար արոտավայր, 1114.1 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 4 հեկտար արոտավայրը` աճուրդով օտարելու համար.
բ) 0.14 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
գ) 15.8 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման նպատակով: