Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 662 - Ն

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված