Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 660 - Ն

ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 187600.0 հազ. դրամ, որից` 3600.0 հազ. դրամը` 2009 թվականի ինն ամսում (184000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և 3600.0 հազ. դրամը` «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)։
2. Հաստատել 2009 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական աջակցության տրամադրման պայմանագրի ձևը։
4. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին և ջրօգտագործողների ընկերություններին ապահովել տվյալ համայնքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված