11 Հունիսի 2009, 656 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 397-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2009 թվականի մայիսի 20-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 2-ին վավերացված «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2009 թվականի փետրվարի 5-ի «Պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 162-Ա որոշման 1-ին կետում «բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «բյուջեից» բառով, իսկ «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» բառերը` «բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման» բառերով.
2) 2009 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 179-Ա որոշման 1-ին կետում «բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «բյուջեից» բառով, իսկ «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» բառերը` «բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման» բառերով.
3) 2009 թվականի փետրվարի 12-ի «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշման 2-րդ կետում «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» բառերը փոխարինել «բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման» բառերով.
4) 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 300-Ա որոշման մեջ «հատկացնել 100,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից հատկացնել 100,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերով, իսկ «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» բառերը` «բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման» բառերով.
5) 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 336-Ա որոշման 1-ին կետում «բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «բյուջեից» բառով, իսկ «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» բառերը` «բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման» բառերով,
6) 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 563-Ա որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխառությունների հիմնական գումարների մարում» հոդվածով)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)» բառերով։
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերի կառուցապատման աշխատանքների ֆինանսավորման պայմանների մասին» N 1384-Ա որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված փոխանցելի մուրհակների մարման գծով ելքերի ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի (այսուհետ` պետական վարկ) միջոցներն են։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից հատկացված գումարները.
2) ապահովել պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառումը` այդ նպատակով գանձապետարանում բացելով կայունացման դեպոզիտային հաշիվ։ Նշված դեպոզիտային հաշվի մնացորդը համախմբել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հետ և արտացոլել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում։
4. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի։
5. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 5 և 5Բ հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 3 և 4 հավելվածների։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» N 397-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման 34-րդ կետի 5-րդ ենթակետը։
7. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 20,850,000.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի։
8. Գաղտնի։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։