4 Հունիսի 2009, 629 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1600-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվերով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1600-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 16-րդ կետի «բ» ենթակետը «վկայականի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքի» բառերով.
2) 22-րդ կետը «նորմերն ու կանոնները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաների առկայությունը» բառերով.
3) 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տվյալ օրացուցային տարում գործունեության լիցենզավորման մերժման հիմք է հանդիսանում նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների չկիրառման պատճառով գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը։».
4) ավտոտրանuպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզիա uտանալու մաuին հայտի ձևի «Կից ներկայացվող փաuտաթղթերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճենը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։