Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2005, 560 - Ն

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 11.3-րդ կետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «10. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 166007.5 հազ. դրամ, բաշխել հետևյալ կերպ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում՝ 85023.6 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 14919.0 հազ., 1-ին կիսամյակ` 30487.4 հազ., ինն ամիս` 57805.2 հազ., տարին` 85023.6 հազ. դրամ.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում՝ 30437.3 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ` 24045.3 հազ., 1-ին կիսամյակ` 27342.1 հազ., ինն ամիս` 28889.7 հազ., տարին` 30437.3 հազ. դրամ.

գ) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում՝ 40396.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի, այդ թվում՝ 1-ին կիսամյակ՝ 20099.0 հազ., ինն ամիս՝ 30198.0 հազ., տարին՝ 40396.0 հազ. դրամ.

դ) կապիտալ նորոգումների ծախսեր՝ 10150.5 հազ. դրամ, այդ թվում՝ 1-ին եռամսյակ` 5075.3 հազ., 1-ին կիսամյակ՝ 10150.5 հազ., ինն ամիս` 10150.5 հազ., տարին՝ 10150.5 հազ. դրամ:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով նախատեսված միջոցները «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանն են հատկացվում որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի անցկացման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: