11 Հունիսի 2009, 664 - Ն
ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի «4.4.3. Կրթություն և գիտություն» բաժնի 3.1-րդ և 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 148-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակրթական դպրոցների կողմից իրականացվող կրթական ծրագրերի փոփոխության կապակցությամբ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, անհրաժեշտ փոփոխություններ կատարել ավագ դպրոցների կանոնադրություններում, իսկ հիմնական դպրոցների կանոնադրություններում` 2009-2010 ուսումնական տարվա ավարտին։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետներում համապատասխան փոփոխություններ կատարել քաղաքապետարանի ենթակայության ավագ և հիմնական դպրոցների կանոնադրություններում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։