Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 644 - Ա

ՆԱՐԵԿ ԲԱՅԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Նարեկ Հրաչիկի Բայադյանին (ծնվ.` 1988 թվականի հոկտեմբերի 8-ին, քաղ. Երևան, Նոր Նորք, Հովհաննիսյան 8, բն. 28, 2009 թվականին ընդունվել է Եվրոպայում բարձր վարկանիշ ունեցող Թիլբուրգի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։