Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 642 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Էդգար Ռաֆայելի Զաքարյան (ծնվ.` 1991 թվականի հունվարի 7-ին, քաղ. Երևան, Ֆուչիկի 6, բն. 31։ Սովորում է Երևան քաղաքի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
2) Արգիշտի Մանվելի Մնացականյան (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 20-ին, քաղ. Երևան, Շահամիրյանների 8, բն. 1։ Սովորում է Երևան քաղաքի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում).
3) Արման Վարդգեսի Վարդանյան (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 11-ին, քաղ. Երևան, Բաբաջանյան 55, բն. 28։ Սովորում է Երևան քաղաքի N 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում)։