Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 641 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված զինծառայողներին երկարամյա ծառայության կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ծառայության անցած Հայաuտանի Հանրապետության դատախազության նախկին աշխատողների` Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի 6-րդ հոդվածի 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերով նախատեuված պաշտոնատար անձանց պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակաշրջանը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։