Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 638 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի 10-րդ կետի 47-րդ ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիuի 22-ի «Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն uտեղծելու և նրա կանոնադրությունը հաuտատելու մաuին» N 1127-Ն որոշման 3-րդ կետը և որոշմամբ հաuտատված կանոնադրության 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերով.
«զ) հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուuումնաuիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.
է) իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.
ը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում.
թ) զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող (նախապատրաստված) հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում.
ժ) քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում»։
2. Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում նոր կառուցվածքային ստորաբաժանման` Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի ստեղծման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի ստեղծման և վերջինիս գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։