4 Հունիսի 2009, 632 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 353-Ն, ԱՊՐԻԼԻ 16-Ի N 401-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 561-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2009/2010 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 353-Ն որոշման`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «224» թիվը փոխարինել «234» թվով.
2) հավելվածի`
ա. 98-րդ և դրան հաջորդող «Ընդամենը» տողերի 6-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով,
բ. 148-րդ տողին հաջորդող վերջին` «Ընդամենը» տողի 6-րդ սյունակում «224» թիվը փոխարինել «234» թվով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2009/2010 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 401-Ն որոշման`
1) 1-ին կետում «5881» թիվը փոխարինել «5876» թվով.
2) հավելվածի`
ա. N 1 աղյուսակի առաջին տողի 4-րդ սյունակում «5881» թիվը փոխարինել «5876» թվով,
բ. N 3 աղյուսակի առաջին տողի 4-րդ սյունակում «200» թիվը փոխարինել «195» թվով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2009/2010 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 561-Ն որոշման`
1) 1-ին կետում «239» թիվը փոխարինել «234» թվով.
2) հավելվածի`
ա. N 1 աղյուսակի «Ընդամենը» տողի 5-րդ սյունակում «239» թիվը փոխարինել «234» թվով, իսկ «Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան» տողի 5-րդ սյունակում «20» թիվը` «15» թվով,
բ. N 3 աղյուսակի առաջին տողի 6-րդ սյունակում «20» թիվը փոխարինել «15» թվով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։