Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2009, 628 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՌԱԴԻՈՑԱՆՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությունը` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով։
2. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
2) «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումն ընկերության միջոցների հաշվին.
3) «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության միջև «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում առաջացած հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորությունների մարման երկարաժամկետ ժամանակացույցի կնքումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։