Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2009, 617 - Ա

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) պայթեցման միջոց` հանքի համար`
ա. Էքսել ՄՍ (Exel MS) (0-1000) մվ, (4-45) մետր 300000 հատ,
բ. Էքսել ՀՏԴ (Exel HTD) (9-200) մվ, (4-18) մետր 300000 հատ,
գ. Էքսել ԼՊ (Exel LP) (0-9000) մվ, (3-6) մետր 300000 հատ.

2) պայթուցիկ նյութ`
ա. փաուերջել մագնիում 365 (սենատել մագնիում)
(Powergel Magnum 365 (Senatel Magnum)
տրամագիծը (27-90) մմ, երկարությունը (225-350) մմ 300 տոննա,

բ. փաուերջել մագնիում (սենատել պաուերֆ‎‎րագ)
(Powergel Magnum (Senatel Powerfrag))
տրամագիծը (50-90) մմ, երկարությունը (225-350) մմ 300 տոննա.

3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`
ա. գեոնիտ 750 (ֆորտել պլյուս 75) (Geonit 750 (Fortel Plus 75)
տրամագիծը (75-185) մմ, երկարությունը (450-600) մմ 800 տոննա,
բ. գեոնիտ 300 (ֆորտել պլյուս 50) (Geonit 300 (Fortel Plus 50)
տրամագիծը (75-185) մմ, երկարությունը (450-600) մմ 800 տոննա.

4) ոչ էլեկտրական պայթեցման միջոց «Իմպուլս»`
ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ (0-1000) մվ, (4-100) մ 200000 հատ,
բ. սարք ՈՒՆՍ-Ս (0-1000) մվ, (4-40) մ 200000 հատ։

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։