4 Հունիսի 2009, 614 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 537-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ծրագրից բխող գործողությունների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 537-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու կամ միջոցառումն ավարտելու ժամկետը» սյունակում «2009 թ. մարտի 1» բառերը փոխարինել «2009 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով։