Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2009, 613 - Ն

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ TF093847 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF093847 դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF093847 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի uեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեuված ծրագրի`
1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաuտման, տեղացի և oտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների uտեղծման, ինչպեu նաև Համաշխարհային բանկի հայաuտանյան գրաuենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահին.
2) ֆինանuական կառավարման և ապրանքների (uարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության «Արտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։