5 Մայիսի 2005, 547 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմ-
բերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: