29 Մայիսի 2009, 605 - Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՎԻՆԻՆԳ, ԹԱՅԵՔՍ, ՍԻԳՄԱ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Թվինինգ ծրագրային առաջարկների պատրաստման և հաստատված ծրագրերի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ծրագրային առաջարկները Եվրոպական հանձնաժողով են ներկայացվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության միջոցով, իսկ դրանց մասին տեղեկատվության հետագա փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված