7 Ապրիլի 2005, 545 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման 2005/2006 ուսումնական տարվա ընդունելության տեղերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցման հաստատված տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: