Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2009, 599 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» N 214-Ա որոշումը` համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքապետարանին ամրացված` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 13 հաuցեում գտնվող` 156 քառ. մետր ընդհանուր մակերեuով հողատարածքը և դրա վրա գտնվող շինությունը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` դրանում սահմանված ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու գործընթացը։