Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2009, 598 - Ա

«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 24-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակից հետ վերցնել 2267025,00 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և այն ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի։
2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակից հետ վերցնել 4593600,00 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և այն ամրացնել Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել uույն որոշման 1-ին կետում, իսկ Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` նաև 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։