28 Ապրիլի 2005, 540 - Ն
ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների մնացորդային քանակությունների և ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկաները.
բ) մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը հաստատել մարդու առողջության վրա ծխախոտ ծխելու բացասական ազդեցության վերաբերյալ լրացուցիչ նախազգուշացման տեքստերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից: