29 Մայիսի 2009, 592 - Ա
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ուժը կորցրած ճանաչել «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Աբովյան 42, բն. 2 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Պ. Տիչինայի 3-րդ նրբանցք, N 2/2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 319-Ա որոշմամբ տրված (և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1881-Ա որոշմամբ գործունեության իրականացման վայրը փոփոխված) հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան։