29 Մայիսի 2009, 590 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 768 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստատանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրից հանել «աշխատանքների և» բառերը.
2) որոշման մեջ «աշխատանքների և պաշտոնների ցանկը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «պաշտոնների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
4) որոշման N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.
«ժբ) շահագործող կազմակերպության ղեկավար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։