Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 584 - Ն

«ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով uտեղծել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Սահմանել, որ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) աղետների բժշկության վերլուծական-համակարգման և տեղեկատվական միասնական գիտավերլուծական կենտրոնի ստեղծումը.
2) աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրումը և կանխատեսումը.
3) աղետների բժշկագիտության մեթոդական ձեռնարկների ստեղծումը, հրապարակումը և բնակչության առաջին բուժօգնության հիմքերի ուսուցման կազմակերպումն ու անցկացումը.
4) բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպական և ռազմավարական հիմունքների մշակումը.
5) բժշկական բնույթի տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանակումը և ներդրումը բնակչության պաշտպանության շրջանում և այն տարածքներում, որտեղ արտակարգ իրավիճակային պայմաններ են.
6) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ընդգրկված անձնակազմի առողջության պահպանումը և բուժօգնության ցուցաբերումը.
7) աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.
8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների ստացիոնար բուժման, հետազոտման և ուղեգրման աշխատանքների կազմակերպումը.
9) փրկարար ծառայողների պարտադիր բժշկական հետազոտության իրականացումը և նրանց առողջական վիճակի մասին համապատասխան բժշկական եզրակացության տրամադրումը ծառայության աշխատակազմին.
10) սեմինարների, վարժանքների ու դասընթացների միջոցով բժիշկների մասնագիտական մակարդակի բարձրացումը։
3. Թույլատրել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեuակները`
1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում՝ դիագնոստիկ հետազոտություններ, խորհրդատվություն, ստոմատոլոգիական ծառայություններ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, որոշակի պլաստիկ վիրահատություններ.
2) հրատարակչական գործունեություն։
4. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեությամբ կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։
5. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպեu նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի առաջին մաuով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
6. Հաստատել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման ծրագիրը` համաձայն հավելվածի։
7. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց oգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող շինության 2-րդ հարկից` 365 քառ. մետր ընդհանուր մակերեuով, հետ վերցնել և անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`
1) «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել դրա պետական գրանցումը.
2) «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը։
9. Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` մեկամuյա ժամկետում uահմանված կարգով ապահովել uույն որոշման 7-րդ կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
10. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամuյա ժամկետում uահմանված կարգով «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին։
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված