Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2009, 581 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը հաստատելու մասին»
N 1285-Ն որոշման հավելվածի միջոցառումների ցանկի 13-րդ կետի երկրորդ պարբերությունը։