Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 575 - Ն

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 157-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023