30 Ապրիլի 2009, 550 - Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6.2-րդ մասի, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերության, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի երրորդ պարբերության, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերության, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ոuտիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանության ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Քրեակատարողական ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը և հարկադիր կատարման ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 1199-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված