16 Ապրիլի 2009, 529 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ, ԼԱՐԱՅԻՆ, ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ, ԼԱՐԱՅԻՆ, ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 769-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային, փողային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափը` 10089 դրամ։
3. Հաստատել`
1) սույն որոշման 1-ին կետով Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված միջոցների բաշխումը` երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցման համար` համաձայն N 2 հավելվածի.
2) երաժշտական և արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային, լարային, փողային նվագարանների ցանկը` համաձայն N 3 հավելվածի։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսման վարձավճարի փոխհատուցման չափը, միջոցների բաշխումը, ազգային նվագարանների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 769-Ն որոշման 2-րդ կետը և 3-րդ կետի 2-րդ ենթակետը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։