30 Ապրիլի 2009, 513 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 5 և 5 Բ հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 58,650.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից`
1) 10,357.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման համար.
2) 6,732.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան հիմնանորոգման համար.
3) 9,650.5 հազ. դրամ` Երևանի Ս. Շահումյանի անվան N 1 դպրոցի արտաքին գազատարի կառուցման համար.
4) 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջառի դպրոցի տանիքի վերականգնման համար.
5) 3,910.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի դպրոցի տանիքի վերականգնման համար.
6) 8,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության Գեղարքունիքի մասնաճյուղի շենքի տանիքի վերականգնման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված