Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 500 - Ն

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (23095.5 հեկտար) սահմանների նկարագիրն ու հատակագիծը` համաձայն NN 2 և 3 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր