30 Ապրիլի 2009, 489 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի
N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի ապրիլի 28-ին (արձանագրություն N 02/09) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-7/2009 Մ1-Լեռնակերտ կմ4+600-կմ8+550՝ «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 428,198,429 դրամ պայմանագրային արժեքով.
2) պայմանագիր CW-NCB-8/2009 լոտ 1, Գյումրի-Ողջի-Գյուլլիբուլաղ-Արեգնադեմ կմ0+000-կմ4+700` «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 481,320,000 դրամ պայմանագրային արժեքով.
3) պայմանագիր CW-NCB-8/2009 լոտ 2, Գյումրի-Ողջի-Գյուլլիբուլաղ-Արեգնադեմ կմ4+700-կմ9+400` «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 378,380,000 դրամ պայմանագրային արժեքով.
4) պայմանագիր CW-NCB-8/2009 լոտ 3, Գյումրի-Ողջի-Գյուլլիբուլաղ-Արեգնադեմ կմ9+400-կմ14+200` «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 497,750,000 դրամ պայմանագրային արժեքով.
5) պայմանագիր CW-NCB-10/2009 լոտ 1, Գյումրի-Արևիկ-Այգաբաց կմ0+000-կմ4+800` «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 436,795,150 դրամ պայմանագրային արժեքով.
6) պայմանագիր CW-NCB-10/2009 լոտ 2, Գյումրի-Արևիկ-Այգաբաց կմ4+800-կմ10+430` «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերություն` 460,018,540 դրամ պայմանագրային արժեքով.
7) պայմանագիր CW-NCB-16/2009 լոտ 1, Մ3-Գյուլագարակ-Վարդաբլուր-Կուրթան կմ0+000-կմ4+500` «Արգիշտի-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 577,999,999 դրամ պայմանագրային արժեքով.
8) պայմանագիր CW-NCB-16/2009 լոտ 2, Մ3-Գյուլագարակ-Վարդաբլուր-Կուրթան կմ4+500-կմ8+130` «Լոռիի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 449,777,777 դրամ պայմանագրային արժեքով։