5 Մայիսի 2005, 544 - Ն
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 04 ենթախմբի «04. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում», 08 խմբի 04 ենթախմբի «05. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» և 08 խմբի 04 ենթախմբի «10. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 04 ենթախմբի «04. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում», 08 խմբի 04 ենթախմբի «05. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» և 08 խմբի 04 ենթախմբի «10. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր» ծրագրերի գծով բյուջետային հատկացումներ ստորադաս կարգադրիչների` Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահել համապատասխանաբար «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրերի շրջանակներում բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գանձապետական հաշիվներից «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների անվամբ առևտրային բանկերում բացված հաշիվներին գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանի կողմից` այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագիրը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված վճարումների նկատմամբ գանձապետարանը չի իրականացնում նախնական հսկողություն և նույն ենթակետում նշված ընկերություններն իրենց բանկային հաշիվներին փոխանցված գումարները տնօրինում են իրենց նախահաշիվներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ գումարների ծախսման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Սույն կետի «ա» ենթակետին համապատասխան փոխանցված գումարների շրջանակներում կազմակերպությունների բանկային հաշիվներից վճարումները կատարվում են այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով, ընդ որում, վճարման ժամանակացույցերը, պայմանագրերից քաղվածքները և ծախսերը հիմնավորող փաստթղթերն ընկերությունների կազմակերպությունների կողմից հաստատվում են ինքնուրույն` առանց գանձապետարանի հետ լրացուցիչ համաձայնեցման և պահվում են այդ ընկերություններում` որպես հիմք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: