Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2009, 558 - Ա

«ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա` օգտագործված ավտոդողերը վերամշակելու համար։
2. Սահմանել, որ «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման գործունեության լիցենզիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ` վավերացված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վերամշակման աշխատանքների կատարման նկատմամբ։