21 Մայիսի 2009, 553 - Ա
«ՖԷՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «ՖԷՆ հասարակական սննդի ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «ՖԷՆ հասարակական սննդի ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով.
2) «ՖԷՆ հասարակական սննդի ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ։