14 Մայիսի 2009, 551 - Ն
2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂOԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, 2009 ԹՎԱԿԱՆԻՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագիրն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 17-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ մեկ հեկտար մշակովի հողատարածքի՝ փաստացի ցանված (աշնանացան և գարնանացան ցորենի ու գարու ցանքատարածությունների մինչև 7.0 հեկտարը ներառյալ) յուրաքանչյուր մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով պետական աջակցության գումարը (ներառյալ պարարտացման համար ծախսերի մասնակի փոխհատուցումը) 2009 թվականի համար կազմում է 35000 դրամ։
2. Հաստատել`
1) 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների ու համայնքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման 2-րդ կետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված