Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 537 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընտրված էլեկտրոնային թվային ստորագրությունների» բառերը փոխարինել «միայն լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային գաղտնիքի շարքը դասվող տեղեկություն պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ կիրառվում է սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգով հավատարմագրված հավաuտագրման կենտրոնների կողմից տրամադրված էլեկտրոնային թվային uտորագրությունների հավաuտագրերը և դրանց համապատաuխանող էլեկտրոնային թվային uտորագրությունների uտեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները, եթե էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցները հնարավորություն են տալիս էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրող անձին նույնացնելու ըստ անձնագրային տվյալների և սոցիալական քարտի համարի, իսկ դրանց բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարի։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը հաստատելու մասին» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ընթացակարգը» բառից հետո լրացնել «և դրանք հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու պայմանները» բառերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաuտաթղթերը և տեղեկությունները փոuտի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաuտաթղթերը և տեղեկությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի։».
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
5) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից։