14 Մայիսի 2009, 536 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր uոցիալական ապահովագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մաuին» N 571-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 2 հավելվածում`
ա. 1-ին կետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` ապահովագրական նպաստ)» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստը» բառերով,
բ. 13-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը)» բառերով.
2) N 3 հավելվածում`
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը «վարձու աշխատողի համար հաշվարկված» բառերից հետո լրացնել «վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը,» բառերով,
բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունում «oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերով,
գ. 5-րդ կետը «եկամտից» բառից հետո լրացնել «`բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով,
դ. 6-րդ կետի առաջին պարբերությունը «եկամուտը» բառից հետո լրացնել «` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով,
ե. 6-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերով,
զ. 7-րդ կետում «նվազագույն աշխատավարձի 13-ապատիկից» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից» բառերով,
3) N 5 հավելվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «գործատուն ապահովագրական նպաստը» բառերը փոխարինել «գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը» բառերով.
4) N 7 հավելվածում`
ա. 22-րդ կետը «բուժման» բառից հետո լրացնել «ամբողջ» բառով,
բ. 22-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի» բառերով,
գ. 29-րդ կետում «եթե խնամքի բացակայությունը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին կամ առողջությանը» բառերը փոխարինել «բժշկի եզրակացության հիման վրա» բառերով,
դ. 30-րդ կետի «դ» ենթակետը և 31-րդ կետի «բ» ենթակետը «ավելի» բառից հետո լրացնել «, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ» բառերով,
ե. 36-րդ կետը «Հղիության» բառից հետո լրացնել «154-րդ օրը և» բառերով,
զ. 37-րդ կետը «Հղիության» բառից առաջ լրացնել «Մինչև հղիության 154-րդ օրը և» բառերով.
5) N 9 հավելվածի 2-րդ կետում «անձնագիրն ու դրա լուսապատճենը» բառերը փոխարինել «դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը` վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում» բառերով։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։