Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2009, 535 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԵՌԱՎԱՐ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «02. Գրականության հրատարակում» և «12. Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» և 08 բաժնի 03 խմբի 01 դասի «12. Հայաստան-Սփյուռք հեռավար կոնֆերանսների կազմակերպում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների։
Հավելված