14 Մայիսի 2009, 527 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2012 թվականների ծրագիրը հաստատելու մասինե N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման վերնագրում «հարկային» բառը փոխարինել «պետական եկամուտների (հարկային և մաքսային) բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով. «4) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչարարության ռազմավարության 2009-2012 թվականների ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։