Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2009, 526 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ N 1 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել ի գիտություն, որ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր միջոցների հաշվին, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության նախագծով նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 977-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, իսկ 2-րդ կետում նշված տարածքի ձեռք բերող` «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը».
2) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2011 թվականի հունվարի 1-ն է.»։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքը կառուցվելուց և սահմանված կարգով շահագործման հանձնվելուց հետո Երևան քաղաքի Պուշկինի N 2 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից զբաղեցված անշարժ գույքը սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման ծախսերի գնին (ներառյալ ԱԱՀ-ն) հավասար գնով օտարվում է «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հատուցում որպես սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքների ու ծառայությունների ֆինանսավորման դիմաց։
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գործընթնացի ավարտից հետո «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի օտարման պայմանագիր.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 977-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված տարածքում oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։