Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 525 - Ա

ԵՐՎԱՆԴ ՎԼԱԴԻՍԼԱՎԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երվանդ Վլադիսլավի Զարգարյանին (ծնվ.` 1991 թվականի մայիսի 6-ին, քաղ. Երևան, Նորք, 163 տուն, 2008 թվականին ընդունվել է ՌԴ-ում բարձր վարկանիշ ունեցող Մոսկվայի Ն. Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։