Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 292-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. 4-րդ կետում «տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի» բառերը փոխարինել «30.4-ի (միջին ամսական օրերի թվի)» բառերով,
բ. 5-րդ կետից հանել «2 օրինակից» բառերը,
գ. 7-րդ կետում «նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով, իսկ «հայտ-պահանջագիրը (ձև N 3)» բառերը` «հայտ- պահանջագրերը (NN 3 և 4 ձևեր)» բառերով,
դ. 8-րդ կետում «Ծառայությունը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով, կետից հանել «և ծառայության դիմաց վճարվող» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր»,
ե. 8-րդ և 13-րդ կետերում «արտաբյուջետային միջոցների բանկային» բառերը փոխարինել «գանձապետական» բառով և հանել «և էկոնոմիկայի» բառերը,
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Գործակալությունը գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է կազմակերպության հաշվարկային հաշվին»,
է. 12-րդ կետում «մեկ օրինակը`գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով,» բառերը փոխարինել «պատճենը» բառով,
ը. 14-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «նախարարության անվամբ բացված գանձապետական» բառերով,
թ. 17-րդ կետից հանել «ու ծառայություն» բառերը,
ժ. NN 2 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
ժա. կարգը լրացնել նոր` N 4 ձևով` համաձայն N 2 հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին արտաբյուջետային բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 292–Ն որոշման 1-ին կետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված