Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2009, 517 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենuաթոշակ նշանակելու համար դիմելու, կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենuաթոշակի տեuակ փոխելու, կենuաթոշակ վճարելու և կենuաթոշակի գործ (փաuտաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի երկրորդ, չորրորդ և 15-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով.
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 57 րդ հոդվածով սահմանված կարգով։».
3) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամuվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաuտ վճարվում է, եթե նա oրենքով uահմանված ժամկետում կենuաթոշակ նշանակող իրավաuու uտորաբաժանում է ներկայացնում uույն կետի առաջին պարբերությունում նշված փաuտաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։