14 Մայիսի 2009, 516 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի երրորդ, հինգերորդ և 24-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով,
բ. 2-րդ կետի չորրորդ պարբերությունը «Եթե» բառից հետո լրացնել «մինչև 18 տարեկան» բառերով.
գ. հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1 ին կետով.
«6.1. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի համար uոցիալական վճարներ կատարած լինելու մաuին տեղեկանքը, սկսած 2009 թվականի հունիսի 1-ից, գրավոր հարցման միջոցով ստանում է ծառայությունից կամ ծառայության կենսաթոշակ նշանակող համապատասխան ստորաբաժանումից, որի գտնվելու վայրի վարչական տարածքում է գործել այն կազմակերպությունը, որտեղ աշխատել է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձը։»,
դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից (կանանց համար` ըստ սանդղակի) մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ է նշանակվում, եթե անձն ունի առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ և չի աշխատում։»,
ե. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մասնակի կենսաթոշակ նշանակելու կամ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառելու դեպքում մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը։ Համատեղությամբ (կամ ժամավճարով) աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում։»,
զ. 14-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենսաթոշակի գործում առկա` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխայի խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժում պահպանվում են նույնությամբ։»,
է. 16-րդ կետից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները,
ը. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են այն ժամանակահատվածների համար, որոնց ընթացքում կենաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։»,
թ. 22-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
ժ. հավելվածը 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1 ին կետով.
«27.1. Սկսած 2009 թվականի հունիսի 1-ից` կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը սքանավորում է փաստաթղթերի բնօրինակները` ձևավորելով կենսաթոշակի գործի էլեկտրոնային տարբերակը։».
3) N 2 հավելվածում`
ա. 7-րդ կետի առաջին պարբերությունում «ստաժը հաշվարկվում է անկախ աշխօրերի սահմանված տարեկան նվազագույն քանակը կատարած լինելու հանգամանքից» բառերը փոխարինել «տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի» բառերով,
բ. 11-րդ կետից հանել «, իսկ 2003 թվականի մայիսի 1-ից սկսած՝ նաև սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթղթով)» բառերը,
գ. հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1 ին կետով.
«16.1. Ապահովագրական ստաժում հաշվառվում է օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ որպես ապահովագրական ստաժ սահմանված ժամանակահատվածը։ Այդ ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է նաև նշված որոշման հիման վրա աշխատանքային գրքույկում կատարած գրառումներով կամ այդ փաստը հաստատող այլ փաստաթղթով։»,
դ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն ապահովագրական ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից։ Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն ապահովագրական ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից։».
4) N 5 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1 ին կետով.
«7.1. Սույն ցանկով նախատեսված` uոցիալական վճար կատարած լինելու մաuին տեղեկանքը, սկսած 2009 թվականի հունիսի 1-ից, ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ կենսաթոշակ նշանակելու համար դիմել է անձը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։