14 Մայիսի 2009, 510 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդա-րադատության նախարարությանը հատկացնել 51555.3 հազ. դրամ` Հայաստանի Հան-րապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապե-տության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 14051.4 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 1756.4 հազ. դրամ,
ինն ամսում` 5269.3 հազ. դրամ, «Այլ վարձատրություններ» հոդվածով` 1280.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 160.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 480.0 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ՚ հոդվածով` 3360.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում`
3360.0 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 3663.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 1221.3 հազ. դրամ, ինն ամսում` 1221.3 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 29200.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում՝ 29200.0 հազ. դրամ):