14 Մայիսի 2009, 509 - Ա
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԵՏԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ «Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։