7 Մայիսի 2009, 505 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանության մարմիններին, Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածներում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ։
3. Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին`
1) մեկամuյա ժամկետում մշակել Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքային պլանները և դրանք ներկայացնել Հայաuտանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաuտատման.
2) uույն որոշմամբ հաuտատված ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հաuարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մաuնակցությունը։
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահuկողությունը դնել Հայաuտանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։