7 Մայիսի 2009, 504 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքապետարանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե»« «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 762-Ն որոշման 7-րդ կետում «և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից։