Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 507 - Ա

ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «09. Մարզակառույցներին, մարզադպրոցներին և մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով (այսուհետ` ծրագիր) ձեռք բերվող մարզագույքի (այսուհետ` գույք) ցուցակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գույքի բաշխման ցուցակը՝ ըստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ծրագրի իրականացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել ծրագրով նախատեսված միջոցների նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ ծրագրով հատկացված միջոցները «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետք է օգտագործվեն միայն սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի ձեռքբերման նպատակով և բաշխվեն սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին։
3. Սահմանել, որ գույքը սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով։